Միջազգային

Ուիթքոֆֆը այսօր Փարիզում կհանդիպի Մոսադի տնօրենի հետ

Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան այսօր մեկնել են Փարիզ՝ հանդիպելու ԱՄՆ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի հետ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրներ:

Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում այս շաբաթվա վերջին՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններից առաջ: