ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սաբոտաժի ենթարկի այն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը չափազանց շատ կխանգարի, ուղղակի կասենք՝ դու հիմար ես, դու հիմար ես, սարսափելի մարդիկ եք», և մենք պարզապես կթողնենք դա: Բայց հուսով ենք, որ մենք ստիպված չենք լինի դա անել»,- ասել է նա:
Պետության ղեկավարը նաև պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները կոնկրետ օրեր չի սահմանում Ուկրաինայի վերաբերյալ գործարքի հստակության հասնելու համար, այլ «ցանկանում է արագ համաձայնության գալ»։
Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնն այլևս ռազմական օգնություն չի ցուցաբերի Կիևին, եթե ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ջանքերը հաջողություն չունենան։