Միջազգային

ԱՄՆ-ը և Ուկրաինան նախնական համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան հայտարարել է, որ Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են հուշագիր, որը նախնական քայլ է Ուկրաինայի հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ համաձայնագիր կնքելու ուղղությամբ. գրում է Reuters-ը։

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն սոցիալական մեդիայի իր էջում գրել է. «Ուրախ ենք հայտնել, որ ստորագրել ենք Մտադրությունների մասին հուշագիր մեր ամերիկացի գործընկերների հետ։ Այն ճանապարհ է հարթում Տնտեսական գործընկերության համաձայնագրի և Ուկրաինայի վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծման համար»։

Ուկրաինական պատվիրակությունը նախորդ շաբաթավերջին մեկնել էր Վաշինգտոն՝ բանակցությունների համար, քանի որ Թրամփի վարչակազմը հանդես էր եկել նոր, ավելի ընդգրկուն գործարքի առաջարկով։ Նախնական շրջանակային համաձայնագիրը, որի շուրջ երբևէ ձեռք էր բերվել համաձայնություն, այդպես էլ չի ստորագրվել։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է. «Մենք ունենք հանքային ռեսուրսների մասին գործարք, որը, կարծում եմ, կհաստատվի հինգշաբթի օրը»։

Թրամփը պնդում է համաձայնագիր, որը թույլ կտա ԱՄՆ-ին արտոնյալ մուտք ունենալ Ուկրաինայի բնական ռեսուրսներին և կարևոր հանքանյութերին՝ որպես Վաշինգտոնի կողմից Ջո Բայդենի նախագահության օրոք Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության «վճար»: