ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Եմենի Ռաս-Իսա նավահանգիստը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցի էջում արված հրապարակման մեջ:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսքով՝ գործողության նպատակն է եղել Իրանի կողմից աջակցվող խմբավորմանը զրկել ֆինանսավորման կարևոր աղբյուրից:
Այդ նավահանգիստը, որն ընդունել է, այդ թվում՝ նավթային լցանավեր, օգնել է Եմենի ապստամբ հութիներին՝ ապահովել իրենց տնտեսական և ռազմական շահերը։
«Հութիները, որոնք ստանում են Իրանի աջակցությունը, վառելիքը օգտագործում են իրենց ռազմական գործողությունները ապահովելու համար, որպես վերահսկողության միջոց, ինչպես նաև տնտեսական օգուտ ստանալու համար։ Այդ վառելիքը Եմենի ժողովրդին պետք է մատակարարվի օրինական հիմքերով», - ասվում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։