Միջազգային

Մայիսի 9-ին ԵՄ արտգործնախարարներն էլ կհավաքվեն Կիևում

ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին կհավաքվեն Կիևում՝ նշելու Եվրոպայի օրը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։

«Եվրոպական երկրների արտգործնախարարները պատրաստվում են հանդիպել Կիևում մայիսի 9-ին։ Ես անպայման այնտեղ կլինեմ: Պուտինը մեծ տոնակատարություններ է ծրագրում Մոսկվայում։ Դա նրանց համար հաղթանակի օրն է։ Մեզ համար սա Ուկրաինայի հետ համերաշխության պահն է», - ասել է նա։