Միջազգային

Թրամփը հայտնել է, թե երբ կկնքվի Ուկրաինայի հետ համաձայնագիրը

Թրամփը հայտնել է, թե երբ կկնքվի Ուկրաինայի հետ համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթ:

«Մենք օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ունենք, որը, կարծում եմ, կստորագրվի շուտով՝ հաջորդ հինգշաբթի», - երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Ակնկալվում էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն հանքանյութերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կստորագրեն դեռ փետրվարի վերջին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում էր Վաշինգտոն: Ստորագրման արարողությունը, սակայն, տեղի չունեցավ Սպիտակ տանը Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական