Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Պեկինի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու լուրերը։
Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցում արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները Պեկինի կողմից Ռուսաստանին վառոդի և հրետանային համակարգերի ենթադրյալ մատակարարման մասին։
«Չինաստանը երբեք մահաբեր զենք չի տրամադրել հակամարտող կողմերից որևէ մեկին և միշտ խստորեն վերահսկել է երկակի նշանակության ապրանքների արտահանումը: Չինաստանը կտրականապես դեմ է անհիմն մեղադրանքներին և քաղաքական շահարկումներին», - ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։