Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ազդանշան է ողջ աշխարհին, որ Թեհրանը Մոսկվային համարում է իր ռազմավարական գործընկերը․ հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք փոխանցել ենք մեր գերագույն առաջնորդի ուղերձը ՌԴ նախագահին։ Սա ուղերձ է ոչ միայն Վլադիմիր Պուտինին, այլև ազդանշան՝ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը և կարևոր հարևանը», - ասել է նա։