Միջազգային

Արաղչին Հռոմում կբանակցի ամերիկացիների հետ

Իրանի արտգործնախարարը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հռոմը իրանա-ամերիկյան բանակցությունների ընդունող կողմը չէ, այլ միայն անցկացման վայրը․

«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հյուրընկալողը մնում է Օմանը, և մենք կլինենք այնտեղ, որտեղ հյուրընկալողը որոշի։ Միջնորդի, համակարգողի և անուղղակի կապի դերը մնում է Օմանի արտգործնախարարի և այդ երկրի կառավարության վրա»,- ասել է նա։

Նախարարը հայտնել է, որ շաբաթ օրը կմեկնի Հռոմ և կսկսի անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։

«Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը, ինչպես նաև բոլոր երկրները, որոնք մեզ հետ ինչ-որ հարաբերություններ ունեն, իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը»,- հավելել է նա։