Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որը տեղի է ունեցել հինգշաբթի, արտացոլում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ երկարատև, հագեցած զրույց է տեղի ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նա շատ գոհ է մնացել այդ զրույցից։ Երեկվա հանդիպումն ընդգծեց մեր քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։