Նախօրեին Ելիսեյան պալատում հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, ամերիկյան պատվիրակության (Մարկո Ռուբիո, Սթիվ Ուիթքոֆֆ, Մորգան Օրթագուս, Քիթ Քելլոգ), ուկրաինական պատվիրակության (Անդրեյ Երմակ, Անդրեյ Սիբիգա, Ռուստեմ Ումերով), Միացյալ Թագավորության ներկայացուցիչների (Դեյվիդ Լամի, Ջոնաթան Փաուել) և Գերմանիայից՝ Յենս Պլյոթների հետ։
Հանդիպումից հետո Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ.
«Բոլորս հստակ միավորված ենք խաղաղության հասնելու ցանկության մեջ։ Սկսած առաջին պահից՝ մենք աջակցել ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ ավարտել Ուկրաինայում պատերազմը։ Սա ցույց է տալիս Եվրոպայի ուժեղ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ սերտ համագործակցելու ԱՄՆ-ի հետ։
Այսօր մենք վարեցինք դրական և կառուցողական քննարկում՝ ինչպես հասնել հրադադարի և համապարփակ և կայուն խաղաղության։
Հանդիպումներից առաջ և հետո զրուցել եմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ համակարգված գործողությունները ապահովելու համար։
Քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Լոնդոնում», - նշել է Մակրոնը։