Միջազգային

Հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի մասին համաձայնագրի հուշագրի տեքստը

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունն իր կայքում հրապարակել է տնտեսական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագրի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հուշագրի ամբողջական տեքստը:

Փաստաթղթի տեքստում ասվում է, որ համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ներդրումների հիմնադրամի ստեղծում: Նախարարությունը նշում է, որ համաձայնագիրը հնարավորություններ կբացի զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների փոխշահավետ գործընկերության համար:

Հուշագրի տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան «ճանաչում են այն ներդրումը, որն Ուկրաինան արել է միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում՝ կամավոր հրաժարվելով աշխարհում միջուկային զենքի՝ մեծությամբ երրորդ զինանոցից»:

Բացի այդ, հուշագրում ասվում է, որ ԱՄՆ-ն հարգում Է Ուկրաինայի պարտավորությունները, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցելու կամ միջազգային ֆինանսական հաստատությունների և այլ պաշտոնական վարկատուների հետ համաձայնագրերի հետ:

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի շուրջ բանակցային խմբերից մինչև 2025թ․ ապրիլի 26-ն ակնկալվում է զեկույց բանակցությունների առաջընթացի մասին․ ասվում է փաստաթղթում: