Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի վերջին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակներում Ադրբեջան կժամանի իրանական մեծ պատվիրակություն: Այս մասին հայտարարել Է Իրանի առևտրի պալատի փոխնախագահ Հուսեյն Փիրմուազին:
Նրա խոսքով՝ Փեզեշքիանը Ադրբեջան կայցելի մասնավոր հատվածի 110 ներկայացուցիչների, Արդեբիլի և երկրի հյուսիս-արևմտյան չորս նահանգների գործարարների և նահանգապետերի հետ:
Հուսեյն Փիրմուազիի խոսքով՝ պատվիրակության մի մասը Ադրբեջան կժամանի մինչև Իրանի նախագահի այցը՝ ապրիլի 27-ը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կուղեկցի 110-120 հոգանոց պատվիրակությունը: