Միջազգային

ԱՄՆ պետքարտուղաը և ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Ըստ հաղորդագրության՝ Փարիզում գտնվող պետքարտուղարը զեկուցել է իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆի շփումների մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Ընդգծվել է, որ վերոնշյալ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տեղի ունեցած խորհրդակցությունների թեմաներին համապատասխան։ 

Լավրովը հաստատել է ուկրաինական ճգնաժամի պատճառները վերացնելու նպատակով ԱՄՆ գործընկերների հետ աշխատանքը շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Նախարարը և պետքարտուղարը պայմանավորվել են պահպանել շփումը՝ ներառյալ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների ծրագրած հանդիպումների լույսի ներքո։