ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի հուշագիրը կարող է ստորագրվել այսօր՝ առցանց հանդիպման ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի։
Նա նաև նշել է, որ տեղեկություն են ստացել Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։
«Խոսքը վառոդի և հրետանու մասին է։ Հաջորդ շաբաթ կկարողանանք մանրամասն խոսել այս մասին»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քանի դեռ զինադադար չի հաստատվել, տարածքներ հարցեր չեն քննարկելու։
«Դուք գիտեք իմ վերաբերմունքը և որոնք են մեր կարմիր գծերը. մենք երբեք չենք ճանաչի ժամանակավոր օկուպացված մեր տարածքներից որևէ մեկը որպես ռուսական»,- նշել է նա։