Միջազգային

Թրամփը խոսել է Իրանի մասով երկու առաջարկի մասին՝ լավ և վատ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ երկիր ունենալու և երջանիկ ապրելու հնարավորություն ունի։ 

«Ես կցանկանայի դա տեսնել։ Սա իմ առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակն այն է, որ Իրանի համար շատ վատ կլինի։ Չեմ ուզում անել մի բան, որը կարող է վնասել, բայց Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է նա։

Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի մասին և ընդգծել, որ Կիևի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։

«Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանի պատասխանը կստացվի այս շաբաթ, որից հետո որոշում կկայացնենք»,- ասել է նա։