Միջազգային

Երմակը, Սիբիգան և Ումերովը ևս ժամանել են Փարիզ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ժամանել են Փարիզ՝ հանդիպելու «կամավորների կոալիցիայի» և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը և արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես պատմել Է Անդրեյ Երմակը, հանդիպումներ կունենան ամերիկյան պատվիրակության հետ: Նշենք, որ ԱՄՆ-ից Փարիզ են ուղևորվում պետքարտուղար Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆը: 

Ամերիկյան ներկայացուցիչները նախատեսում են նաև բանակցություններ անցկացնել Ֆրանսիայի ղեկավարների, իսկ ուկրաինացիները՝ «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ։