Միջազգային

ԵՄ-ը հետաձգել է ռուսական գազի արգելքը. Reuters

Եվրոպացի պաշտոնյաները հրաժարվել են ապագա պատժամիջոցների փաթեթներում ռուսական գազի ներմուծումն արգելելու գաղափարից՝ որոշ երկրների կառավարությունների դիմադրության և այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ անորոշության պատճառով։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ ռուսական գազից հրաժարվելը կթուլացնի իրենց դիրքերն ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններում, ինչպես նաև կարող է կախվածություն ստեղծել ամերիկյան գազից։

Պատժամիջոցների փոխարեն Եվրահանձնաժողովը նախատեսում է մշակել ճանապարհային քարտեզ, որը թույլ կտա դադարեցնել կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից մինչև 2027 թվականը։