Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Թբիլիսիում տեղի ունենալիք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը:
Ինչպես հայտարարել է նա, Թբիլիսիում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են թեմաներ, որոնք հուզում են բոլոր երեք երկրներին:
«Այդ հանդիպմանը կքննարկվեն թեմաներ, որոնք հուզում են բոլոր երեք երկրներին, դրանք երկկողմ թեմաներ չեն։ Մենք քննարկելու ենք հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում և չեն շոշափում մեր միջև բաց թեմաներ: Այսօր քննարկման առարկա կդառնան անդրսահմանային գետերը և մի շարք այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, մենք դրական իրադարձություն ենք գնահատում նման հարթակի կազմակերպումը», - ասել է Բայրամովը։
Նշենք, որ Թբիլիսիում ընթանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։