Միջազգային

ԱՄՆ-ն և Ինդոնեզիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Սուգիոնոն քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման ուղիները: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ 

Զրույցի ընթացքում կողմերը նաև կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և հանդես եկել ազատ և բաց հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պահպանման օգտին:

Բացի այդ, զրուցակիցներն ընդգծել են Հարավչինական ծովում նավարկության ազատության և այդ տարածաշրջանի վրայով թռիչքների իրականացման կարևորությունը: