Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը․ հայտնել Է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Վրացական կողմը բանակցություններում ներկայացնում է արտաքին գործերի առաջին փոխնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը, Հայաստանը՝ Վահան Կոստանյանը:
Հանդիպման շրջանակում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները։
«Հանդիպմանը կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները։ Կսահմանվեն այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երեք երկրների համար, կսահմանվեն համագործակցության հնարավոր ուղղությունները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի շուրջ: Դրանք կլինեն այսօրվա քննարկման հիմնական ուղղությունները», - լրագրողներին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։