Վլադիմիր Պուտինը հանդիպել է 2025 թվականի փետրվարին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների գերությունից ազատված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովի, ինչպես նաև նրա մոր՝ Ելենա Տրուֆանովայի և հարսնացուի՝ Սապիր Քոենի հետ։
Պուտինը նախկին պատանդներին շնորհավորել է ազատ արձակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀԱՄԱՍ-ին «մարդասիրական արարքի համար»:
Նշենք, որ Ալեքսանդր Տրուֆանովի հայրը՝ Վիտալին, սպանվել է ահաբեկիչների կողմից՝ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են մնում ևս 59 իսրայելցի պատանդներ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով ՝ նրանցից առնվազն 35-ը մահացել են։