Միջազգային

«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր». Բայրամով

Ջեյհուն Բայրամովը օգտակար է համարել Անթալիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպումը։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջս հետ, որը համարում եմ բավականին օգտակար: Թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծել առկա հարցերը, այն թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները: Հետևաբար, ես գտնում եմ, որ հանդիպումն օգտակար էր»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք՝ այդ հանդիպմանը երեկ անդրադարձել էր նաև Արարատ Միրզոյանը. «Մենք նախարար Բայրամովի հետ Անթալիայում փորձեցինք մի փոքր առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել»։