Չեխիան պատմության մեջ առաջին անգամ լիովին անկախ է դարձել ռուսական նավթի մատակարարումներից․ TAL նավթամուղի արդիականացումից հետո հայտնել է կառավարության ղեկավարը։
TAL նավթատարի թողունակության մեծացումից հետո Չեխիան ապահովվում է մատակարարումներով, որոնք չեն ներառում ռուսական նավթ․ նշել են երկրի ֆինանսների նախարարությունում։
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան ասել է, որ ոչ ռուսական նավթի առաջին խոշոր խմբաքանակները հասել են նավթի պահեստարաններ: