Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ, միևնույն է, մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած ԵՄ-ի կողմից հակառակ պահանջին։
«Առաջիկա ժամանակահատվածում մենք ճնշման տակ կլինենք Մոսկվայում տեղի ունենալիք միջոցառման կապակցությամբ, որին մասնակցության մասին մենք հայտարարել ենք», - ասել է Վուչիչը:
Սերբիայի նախագահը լրագրողներին ասել է, որ երկիրը կմասնակցի զորահանդեսի համատեղ կազմակերպմանը, մասնավորապես, ի դեմս սերբական զորամասերից մեկի:
Ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները նախազգուշացրել էին Վուչիչին, որ նրա այցը Մոսկվա կխախտի ԵՄ անդամակցության չափանիշները և կարող է խաթարել դաշինքին անդամակցելու երկրի հավակնությունները: