Միջազգային

ԱՄՆ իշխանությունները կարող են արգելել չինական Deep Seek-ը

The New York Times պարբերականը գրում է, որ Թրամփի վարչակազմի խնդրանքով Nvidia ընկերությունն արդեն սահմանափակել է արհեստական ինտելեկտի չիպերի վաճառքը Չինաստանին, և իշխանությունները նաև դիտարկում են պատժամիջոցների սահմանումը, որոնք DeepSeek-ին կարգելեն ԱՄՆ-ից տեխնոլոգիաներ գնել: 

Նյութում ասվում է, որ Վաշինգտոնը նման քայլեր է ձեռնարկում, քանի որ մտավախություն ունի, որ Պեկինը AI ոլորտում առաջ կանցնի ԱՄՆ -ից և կկարողանա ստեղծել նոր սերնդի զենք՝ ինքնավար հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ այդպիսով նվազեցնելով ամերիկյան ազդեցությունն աշխարհում: