ՌԴ ԱԳՆ ներկայացուիչ Մարիա Զախարովան կրկին քննադատել է ԵՄ դիտորդական առաքելությանը և Ֆրանսիային մեղադրել Մինսկի խմբի գործունեության փլուզման մեջ։
Ըստ նրա՝ եվրոպացիները, առաջին հերթին՝ ֆրանսիացիները, շահագրգռված են տարածաշրջանային լարվածության պահպանմամբ՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ընդ որում, նրանք «հաշվետու են ոչ թե Հայաստանին, այլ ուղղակիորեն Բրյուսելին»։
«Հենց ֆրանսիացիների վրա է ընկած աշխատանքի սաբոտաժի և Մինսկի խմբի փաստացի փլուզման պատասխանատվության զգալի մասը։ Այդ դիտորդները լրտեսներ են և աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների դեմ։ Այո, դրանք չեն կոչվում ՆԱՏՕ-ի առաքելություն, չեն կոչվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, բայց գործում են, ինչպես նատօականները»,- ընդգծել է Զախարովան։