Միջազգային

«Սահմանազատումը շարունակվում է, բայց կապուղիների բացման հարցը լուծված չէ». Բայրամով

«Սահմանազատումը շարունակվում է, բայց կապուղիների բացման հարցը լուծված չէ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է։

«Ես ընդգծել եմ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Դելիմիտացիայի գործընթացը շարունակվում է, սակայն կապուղիների բացման հարցը դեռևս լուծված չէ: Քննարկվել է նաև Նախիջևան անխոչընդոտ մուտքի ապահովման խնդիրը, որը մինչ օրս չի իրականացվել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական