Միջազգային

«Հակված ենք վստահելու Գրոսիի առաքելությանը». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

«Մենք հակված ենք վստահելու Գրոսիի առաքելությանը, որն ուղղված է գործակալությունը քաղաքականությունից և քաղաքականացումից զերծ պահելուն՝ կենտրոնանալով տեխնիկական խնդիրների վրա:

Ես օգտակար զրույց եմ ունեցել պարոն Ռաֆայել Գրոսիի՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի հետ: Առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման գործում»,- գրել է նա՝ հավելելով,- «Քանի որ առկա են տարբեր կործանարար գործոններ, որոնք կարող են խաթարել ընթացիկ բանակցությունները, մեզ անհրաժեշտ է «Խաղաղության գլխավոր տնօրեն»: