Միջազգային

Թրամփը երկարաձգել է ԱՄՆ նավահանգիստներում ՌԴ նավերի ընդունման արգելքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան նավահանգիստներում այն նավերի ընդունման արգելքը, որոնք երթևեկում են ռուսական դրոշի ներքո կամ այլ կերպ կապված են ՌԴ-ի հետ: Այս մասին ասվում է հրամանագրում, որը հրապարակվել է ԱՄՆ դաշնային ռեգիստրում։ 

Առաջին անգամ այս արգելքը մտցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը՝ 2022 թվականի ապրիլին։ Թրամփի ստորագրած հրամանագրում ասվում է, որ Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը:

2022 թվականին Ջո Բայդենը հայտարարել էր, որ արգելքը թույլ կտա Ռուսաստանին զրկել միջազգային տնտեսական համակարգի առավելություններից, որոնք նրանք այդքան վայելում էին անցյալում։