Սպորտ

«Դա տեղի ունեցավ նրա շնորհիվ». Արտետան երախտագիտություն է հայտնել Գվարդիոլային

Միկել Արտետան խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ ունեցած զրույցի մասին:

«Արսենալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչի երկու խաղերում հաղթելով «Ռեալին»։

«Ես նրան զանգահարեցի առավոտյան՝ խաղից առաջ։ Եթե ես հայտնվել եմ այստեղ, դա տեղի է ունեցել նրա շնորհիվ:

Նա ինձ շատ էր ոգեշնչում։ Ես նրա հետ աշխատել եմ չորս հիանալի տարի և միշտ երախտապարտ կլինեմ նրան: Առանց նրա ես դրան չէի հասնի», - ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Արտետան Գվարդիոլայի մարզչական շտաբում եղել է «Մանչեսթեր Սիթիում»՝ 2016-2019 թվականներին: