Ռուսաստանը պատրաստ է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր առանցքային ուղղություններով․ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք պատրաստ ենք կիսվել սահմանազատման և սահմանագծման հարցում մեր փորձով։ Այս ոլորտում մեր մասնագետները, ինձ թվում է, լավագույններից են ետխորհրդային տարածքում», - նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Մոսկվան ունի նաև եզակի քարտեզագրական նյութ, այն կարող է օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության՝ տարիներով կուտակված հումանիտար խնդիրները:
«Մենք միշտ ուրախ ենք օգնել ադրբեջանցի և հայ բարեկամներին՝ առաջ տանել հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել է Զախարովան:
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով փոխգործակցության վերսկսումը, նրա խոսքով, կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: