Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մեկնում է ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին:
Նա առաջին եվրոպացի առաջնորդն է, որ այցելում է Վաշինգտոնը այն բանից հետո, երբ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել ԵՄ-ից ներմուծման դեմ։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի հրամանագրով, ԵՄ-ից ներմուծման 20%-անոց մաքսատուրքեր են սահմանվել, միաժամանակ, դրանց կիրառումը ժամանակավորապես կասեցվել է։
Մելոնին հույս ունի համոզել Թրամփին՝ ընդունել «զրո մաքսատուրք» համաձայնագիր ամբողջ Եվրամիության համար:
Իտալիան առանձնապես խոցելի է ԱՄՆ առևտրային քաղաքականության ցանկացած փոփոխության նկատմամբ: Երկրի արտահանման մոտ 10%-ը, որը կազմում է մոտ 67 միլիարդ եվրո (76 միլիարդ ԱՄՆ դոլար), ուղղվում է ԱՄՆ, որը Իտալիայի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է ԵՄ-ից դուրս գտնվող երկրների շարքում: Այս ամսվա սկզբին Թրամփի հայտարարած մաքսատուրքերը ստիպել են Հռոմին կրկնակի կրճատել տնտեսական աճի իր կանխատեսումը:
«Մենք գիտենք, որ հիմա բարդ ժամանակներ են, - հայտարարել է Մելոնին մեկնելուց առաջ: - Մենք կանենք հնարավոր ամեն բան: Ես գիտակցում եմ, թե ում եմ ներկայացնում և ինչ եմ պաշտպանում»: