Ռուսաստանը մտադիր է Հյուսիսային Կորեայի զինվորականներին օգտագործել Ուկրաինայի տարածքում պատերազմի համար։ Այս մասին ապրիլի 16-ին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
«Ռուսաստանը ծրագրում Է ԿԺԴՀ-ի զինվորականներին օգտագործել Ուկրաինայի տարածքում պատերազմի համար։ Բայց ռուսները մանիպուլյացիայի կենթարկեն և կնշեն, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները կռվում են ռուսական տարածքում՝ ըստ ռուսական սահմանադրության», - գրել է նա։
Կովալենկոյի խոսքով՝ այժմ Ռուսաստանն արդյունաբերության ճյուղերում աշխատելու համար աշխատուժ է ներկրում ԿԺԴՀ-ից՝ հիմնականում 18-25 տարեկան երիտասարդների: Դրա դիմաց Հյուսիսային Կորեայի իշխանությունները Ռուսաստանից մեկ հոգու համար ստանում են 1000 դոլար գումար։