ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իլոն Մասկին համեմատել է կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի հետ՝ նշելով, որ SpaceX-ի ղեկավարը երազում է Մարսի մասին։
«Մի մարդ կա, ով ապրում է ԱՄՆ-ում՝ Մասկը։ Նա տարված է Մարսի գաղափարով։ Նման մարդիկ հազվադեպ են հայտնվում մարդկային պոպուլյացիայի մեջ։ Եթե այսօր դա անհավանական է թվում, որոշ ժամանակ անց նման մտքերը հաճախ իրականանում են։
Ճիշտ այնպես, ինչպես Կորոլևի և մեր առաջին տիեզերագնացների գաղափարներն իրականացան։ Դա անհավատալի էր թվում, որոշ ծրագրեր, որոնք նրանք կազմեցին, բայց ամեն ինչ իրականացավ»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ դեպի Մարս թռիչքները շատ բարդ են, և այսօր թվում է, թե շատ դժվար է իրականացնել։