Միջազգային

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր դեսպանին հետ կանչելու որոշման մասին: Այս մասին հայտնում է BFMTV-ն։ 

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական լարվածությունը կտրուկ աճեց, երբ Ալժիրը պերսոնա նոն գրատա հայտարարեց Ֆրանսիայի ՆԳ նախարարության 12 ծառայողի և պարտավորեցրել նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում:

Ելիսեյան պալատը Ալժիրի գործողություններն անվանել է «անհիմն և անհասկանալի»՝ մեղադրելով երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման մեջ:

Ալժիրն իր հերթին իր որոշումն անվանել է «ինքնիշխան» և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին մեղադրել է իրավիճակը սրելու մեջ: Ռետայոն, որը հանդես է գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության օգտին, հերքել է իր մասնակցությունը գործին, որը քննվում է ֆրանսիական արդարադատության կողմից: