Միջազգային

Հեգսեթի խորհրդականին արտահոսքի պատճառով հեռացրել են աշխատանքից

Հեգսեթի խորհրդականին արտահոսքի պատճառով հեռացրել են աշխատանքից

ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականին հեռացրել են աշխատանքից արտահոսքի հետաքննության պատճառով։

Դեն Քալդուելը՝ Փիթ Հեգսեթի գլխավոր խորհրդականներից մեկը, վարչական արձակուրդի է ուղարկվել «չարտոնված տեղեկատվության տրամադրման» պատճառով․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին: 

Ըստ տվյալների՝ նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթերով լրագրողների հետ կիսվելու մեջ: Այլ մանրամասներ ոչ CBS-ը, ոչ Reuters-ը չեն հաղորդում։  

Signal-ի խմբային չատում, որտեղ սխալմամբ ընդգրկվել էր Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, Քալդվելը Փիթ Հեգսեթի կողմից նշանակվել էր որպես Պենտագոնի լավագույն ներկայացուցիչ, որը Ազգային անվտանգության խորհրդի հետ կհամակարգեր Եմենում հութիների դեմ հարվածը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական