Միջազգային

«Մենք կողջունեինք համաձայնությունը, եթե այն ձեռք բերվեր». Փեզեշքիան

Բանակցային գործընթացն ընթանում է սովորական ռեժիմով․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ անդրադառնալով իրանա-ամերիկյան բանակցություններին։

«Երկրում գործերն ընթանում են իրենց հունով. ոչ մի պարագայում դրանք չեն հետաձգվում այս խնդիրների պատճառով: Բնականաբար, մենք կողջունեինք համաձայնությունը, եթե ձեռք բերվեր»,- ասել է նա։

Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել այաթոլլահ Ալի Խամենեին՝ իմաստուն առաջնորդության և դիտողությունների համար:

«Բանակցությունները կարող են արդյունք տալ, կարող են և չտալ։ Մենք դրանց չենք վերաբերում ոչ լավատեսորեն, ոչ էլ հոռետեսորեն: Իհարկե, թերահավատորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց վստահ ենք սեփական հնարավորությունների վրա», - հայտարարել Է Իրանի նախագահը։