Միջազգային

Բայդենն առաջին անգամ քննադատել է ԱՄՆ նորընտիր իշխանություններին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը առաջին անգամ հրապարակավ քննադատել Է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը՝ սոցիալական ապահովության վարչության նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններն անվանելով ապակառուցողական:

«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել։ 100 օրից էլ պակաս ժամանակահատվածում այս նոր վարչակազմն այնքան շատ վնաս տվեց»,- ասել է նախկին նախագահը:

Հատկանշական է, որ Բայդենը ելույթի ընթացքում երբեք անունով չի նշել Թրամփին, սակայն քննադատությունն ունուղղակիորեն ուղղել է նրան։

«7000 աշխատող ազատվել են աշխատանքից։ Ներառյալ՝ ամենափորձառու պաշտոնյաները: Այժմ նրանք պատրաստվում են աշխատանքից ազատել հազարավոր մարդկանց ևս», - ասել է Բայդենը։