Միջազգային

ԱՄՆ-ն երեք անգամ կրճատել է Ուկրաինայի պարտքը. Bloomberg

Bloomberg-ը գրում է, որ Կիևի հետ բանակցություններից հետո ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի համար ծախսված օգնությունը վերադարձնելու պահանջները՝ 300 միլիարդ դոլարից հասցնելով 100 միլիարդ դոլարի։

Հրատարակությունը գրում է, որ Վաշինգտոնը պնդում է գործարք կնքել, որը ԱՄՆ-ին շահույթ կբերի ուկրաինական ներդրումային նախագծերից, այդ թվում՝ հանքարդյունաբերությունից և ենթակառուցվածքներից։

Ակնկալվում է, որ միջոցները կուղղվեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող վերականգնման հատուկ հիմնադրամին, սակայն Ուկրաինան ավելի բարենպաստ պայմաններ է պահանջում՝ հրաժարվելով ճանաչել ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ Ուկրաինան նոր առաջարկ է ներկայացրել, և գործարքը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ։