Միջազգային

«Կիևը չի պահպանել զինադադարը». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները՝ հակիրճ․

  • Կիևը փաստացի չի պահպանել էներգետիկ օբյեկտների վրա չկրակելու զինադադարը։
  • Կրեմլը դեռ պատրաստ չէ հայտարարել էներգետիկ օբյեկտների վրա հարվածների զինադադարի ավարտի ճշգրիտ ժամը։
  • Կիևը շարունակում է զերծ մնալ Մոսկվայի հետ բանակցություններից։
  • Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել դիվանագիտական ճանապարհով Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորմանը։
  • Պուտինի և Կատարի էմիրի զրույցի հնարավոր թեմաներից կլինի Ուկրաինայի հարցի կարգավորումը։
  • Պուտինը խորհրդակցություն կանցկացնի տիեզերագնացության զարգացման վերաբերյալ։