ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ գլխավորում է միլիարդատեր Էլոն Մասկը, հայտարարել է, որ 215 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 139 դրամաշնորհներ չեղյալ են հայտարարվում: Հրապարակման համաձայն՝ «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի համար հատկացվել է 2 միլիոն դոլար:
Տարբեր երկրներում կասեցված մի շարք նախագծեր համարվել են անօգուտ: Նախագծերը դադարեցվել են Մեծ Բրիտանիայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում և այլ երկրներում: