«Վրաստանն ու Ադրբեջանը միավորում են տարբեր նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Դրանք նախագծեր են նավթի և գազի, տրանսպորտի և կապի ոլորտներում։ Դրանք հսկայական կարևորության նախագծեր են, որոնք ստեղծում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրասիայի տրանսպորտային քարտեզը», - հայտարարել Է Ալիևը Վրաստանի նախագահ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ալիևի խոսքով՝ առանց Վրաստանի հնարավոր չէ խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին:
«Այսօր եթե խոսենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, այն անհնար է պատկերացնել առանց Վրաստանի։ Ադրբեջանն իր նավթն ու գազը 12 երկիր է մատակարարում Վրաստանի տարածքով։ Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում մենք ունենք նավահանգիստների և ճանապարհների ենթակառուցվածքային նախագծեր։ Դա մեր նախագծերի անբաժանելի մասն է։ Միջին միջանցքն անցնում է Ադրբեջանով և Վրաստանով, և մեր երկրների տարածքով անցնող բեռների ծավալը մեծանում է», - նշել է Ալիևը: