Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է Ռուսաստան իր այցի նպատակի մասին․ նա Ռուսաստանի նախագահին կփոխանցել Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը:
Արաղչին նաև խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին.
«Այս ընթացքում հակասական դիրքորոշումներ ենք լսել, և պարոն Ուիթքոֆը մինչ այժմ խոսել է մի քանի մոդելների մասին, իրական դիրքորոշումները որոշվում են բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե նրանք գան կառուցողական դիրքորոշմամբ, հույս ունեմ՝ կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր համաձայնագրի շուրջ»,- ասել է նա։
Ըստ իրանցի նախարարի՝ ուրանի հարստացման սկզբունքը չի կարող քննարկման առարկա լինել ամերիկյան կողմի հետ բանակցություններում, իսկ ինչ վերաբերում է մոնիտորինգային մեխանիզմին և հարստացման չափին, դրանք քննարկման առարկա են։