ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի երաշխավորներ լինելու հարցը կախված է Վաշինգտոնի և Թեհրանի իշխանությունների բանակցություններից։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրևանդը հայտարարել էր, թե ՌԴ-ն ու Չինաստանը կարող են երաշխավորներ լինել ԱՄՆ-ի և ԻԻՀ միջև համաձայնագրի համար։
«Իհարկե, ամեն ինչ կախված կլինի Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող բանակցություններից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով պատգամավորի խոսքերը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է՝ հնարավորության սահմաններում ամեն կերպ նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով․ «Մենք պատրաստ կլինենք անել ամեն ինչ, ինչ կախված է մեզանից»։