ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական ճեպազրույցի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ է արել։ Radar Armenia-ն առանձնացրել է մի քանիսը.
- Ուկրաինական կարգավորման շուրջ լարված աշխատանք է ընթանում, կան դրական արդյունքներ, բայց այսրոպեական արդյունքներ սպասել պետք չէ։
- Ուկրաինական կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ հստակ ուրվագծեր դեռ չկան, բայց առկա է դրա ուղղությամբ շարժվելու քաղաքական կամք։
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությունը կարող է կայունացնող դեր խաղալ աշխարհի համար․ դա ակնհայտ է։
- Ռուսաստանը ուրախ կլինի տեսնել Մոսկվայում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կիսել «Հաղթանակի օրվա» հպարտությունն ու ուրախությունը:
- Ռուսաստանը Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 կառավարությունների ղեկավարների
- Պուտինի գրաֆիկում առաջիկա մի քանի օրը Թրամփի հետ հեռախոսազրույց չի նախատեսվում։
- Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալլասի խոսքերը, որը խոսել էր Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչների ներկայության մասին, կարելի է շատ կոշտ համարել։