Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայն չէ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքի մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերին։ Այս մասին նա հայտարարել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Դա վերաբերում էր Ղազախստանի ղեկավարի այն հայտարարությանը, որ բացառապես ազգերի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու պարագայում աշխարհում շատ տարածաշրջանային հակամարտություններ կսկսվեն։ Լավրովի խոսքով՝ Տոկաևը հաշվի է առնում միայն պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը։
«Հիշում եմ նախագահ Տոկաևի այս ելույթը։ Համաձայն չեմ նրա հետ։ Մենք ավելի ուշ մեր ղազախ ընկերներին բացատրեցինք մեր դիրքորոշումը։ Նրա համար կա միայն տարածքային ամբողջականության իրավունք։ Ես նրան կրկնեցի, որ եթե Ղազախստանը ՄԱԿ-ի անդամ է, նրանք պետք է հարգեն կազմակերպության կանոնադրությունն ամբողջությամբ, որը խոսում է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Տարածքային ամբողջականության իրավունքը հարգվում է այն երկրներում, որոնց կառավարությունները ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին»,- ասել է Լավրովը։