Մալդիվները հայտարարել է, որ, ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ «վճռական համերաշխության», արգելում է իսրայելցիների մուտքը երկիր. գրում է AFP-ին։ Նախագահ Մուհամեդ Մուիզուն այսօր վավերացրել է օրենքը:
«Վավերացումն արտացոլում է կառավարության հաստատուն դիրքորոշումն՝ ի պատասխան պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունների և ցեղասպանական գործողությունների», - ասված է նրա գրասենյակի հայտարարության մեջ:
Արգելքն ուժի մեջ կմտնի անմիջապես։