Միջազգային

Ղազախստանը Չեխիային ուրան կմատակարարի

«Կազատոմպրոմ» - ը և Չեխական «ČEZ a. s.» ընկերությունը պայմանագիր են ստորագրել Չեխիայում ատոմակայանի համար ղազախական բնական ուրանի խտանյութի մատակարարման վերաբերյալ:

«Առաջիկա յոթ տարիների ընթացքում ղազախական ուրանի մատակարարումները կարող են ծածկել չեխական «Տեմելին» ատոմակայանի ուրանի կարիքների մոտ մեկ երրորդը», - հայտարարել են «Կազատոմպրոմից»: