Միջազգային

Չինաստանը դադարեցնում է Boeing-ից գնումները. Bloomberg

Պեկինը իր ավիաընկերություններին կարգադրել է դադարեցնել ամերիկյան արտադրողից ինքնաթիռների և մասերի բոլոր գնումները։ Որոշումը պատասխանն է Չինաստանի կողմից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա վերջին 125% մաքսատուրքերի, ինչը փաստացիորեն դարձնում է Boeing-ի գնումները ոչ շահավետ:

Bloomberg-ի հրապարակումից հետո Boeing-ի բաժնետոմսերն 4,6%-ով անկում են ապրել։

Նախկինում Չինաստանին բաժին էր հասնում ինքնաթիռների համաշխարհային պահանջարկի՝ մինչև 20%-ը և Boeing-ի մատակարարումների գրեթե մեկ քառորդը: Այնուամենայնիվ, առևտրային հակամարտության սկզբից ի վեր չինական կողմի հետ այլևս խոշոր պայմանագրեր չեն կնքվել: